Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է  79-ով՝ կազմելով ընդհանուր 11 344 դեպք: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մայրաքաղաքային մարզում գրանցվել է 65 դեպք՝ 22-ական դեպք Սեուլ եւ Ինչհոնե քաղաքներում, 21-ը դեմք՝ Կենգիդո նահանգում: Անցած երկու ամսվա ընթացքում դեպքերի ամենամեծ աճը կապված է Կյոնգիդո նահանգի Պուչհոնե քաղաքոի Coupang հարավկորեական խոշորագույն առցանց խանութի լոգիստիկ կենտրոնում վարակի նոր օջախի հետ: Այնտեղ գրանցվել է 69 դեպք, իշխանությունները հետագա աճ են ակնկալում: Ինչպես պարզվել է, լոգիստիկ կենտրոնի ղեկավար կազմը խախտել է կարանտինի հիմնական պահանջները, մասնավորապես՝ այցելուների միջեւ հեռավորությունը չի պահպանվել ծառայողական ճաշարանում:

Շարունակում է աճել Սեուլի Իտհեվոն թաղամասում գտնվող գիշերային հաստատություններում օջախի հետ կապված վարակվածների թիվը:

Մայիսի 27-ի կեսօրի դրությամբ նրանց թիվը հասել է 259 մարդու: Կորոնավիրուսի բռնկման նոր ալիքի կապակցությամբ աճող մտավախության պատճառով չորեքշաբթի օրը մոտ 560 դպրոց եւ մանկապարտեզներ չեն վերսկսել աշխատանքը:

Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսի պատճառով մահվան նոր դեպքեր չեն գրանցվել, մահերի ընդհանուր թիվը 269 է։ 45 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ առողջացածների ընդհանուր թիվը 10 340 է: