Մեքսիկայի Սյուդադ Հուարես քաղաքում կառավարական սահմանապահ ապաստարանում 12 միգրանտի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հայտնում է Մեքսիկայի աշխատանքի նախարարությունը, փոխանցում է Reuters-ը:

Միգրանտները մեկուսացվել են՝ ապաստարանում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար, որտեղ կա 337 մարդ:

«COVID-19-ի ախտանիշներով ունեցող մարդիկ ժամանակին բուժում են ստանում եի մնում են մեկուսացված՝ նրանց վիճակի փոփոխություններին հետեւելուհամար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Մոտ 14 միգրանտ գտնվում է բարձր ռիսկի գոտում, այդ թվում՝ նաեւ հղի կինը եւ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ:

Ինչպես նշել են երկրի կառավարությունում, նրանց տեղափոխել են մեկ այլ հաստատություն: