Ռուսաստանում հայտնվել է ռուս ազգայնականների միացյալ կազմակերպություն, հայտնել է նոր կազմակերպության ղեկավարներից Դմիտրի Դեմուշկինը:

«Նախօրեին կայացել է քաղխորհրդի նիստը, որում ընդունվել են նոր միավորման կառավարման եւ որոշումների կայացման մեխանիզմները, ընտրվել է նոր անուն եւ ղեկավարություն»,- ասել է նա:

Ըստ Դեմուշկինի, նոր միավորումը կրելու է «Ռուսներ» անվանումը: