Հունաստանում վերջին օրերին կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել, հայտնաբերվել է վարակման յոթ նոր դեպք, ընդամենը երկրում վարակման 2915 դեպք կա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Երկրի հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում 14 մարդ կա։ Առողջության բարելավման հետ կապված՝ այդ բաժանմունքներից տեղափոխվել է 106 պացիենտ։

Վերջին օրերին կորոնավիրուսից մահվան դեպք չի եղել, ընդամենը COVID-19-ից Հունաստանում մահացել է 175 մարդ։

Երկրում, ընդհանուր առմամբ, անցկացվել է կորոնավիրուսի 178,3 թեսթ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։