Ֆրանսիայում այս տարի չեղարկել են Ելիսեյան դաշտերում ռազմական շքերթը: Սակայն ավանդական ավիաշոուն եւ սահմանափակ արարողությունը կկայանա Համաձայնության հրապարակում, հաղորդում է RFI-ը:

Բաստիլի գրավման օրը ռազմական շքերթը կկայանա Համաձայնության հրապարակում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարը:

Ելիսեյան պալատում խոստացել են ձեռնարկել բոլոր հակահամաճարակային միջոցառումները:

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 29 000 մարդ: