Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որով թույլ է տվել միասեռ զույգերին քաղաքացիական միություն կազմել:

Գերագույն դատարանի 10 անդամներ կողմ են քվեարկել, որպեսզի հոմոսեքսուալ զույգերին մյուսների հետ հավասար իրավունքներ տրվեն: Միայն մեկ դատավոր է ձեռնպահ քվեարկել:

Բրազիլիայի վերջերս ընտրված նախագահ Դիլմա Ռուսեֆն այդ հարցը ներառել էր սոցիալական ոլորտի բարեփոխումների իր ծրագրերի մեջ:

Միաժամանակ, Բրազիլիայի դատարանը, ի տարբերություն Արգենտինայի դատարանի, թույլ չի տալիս հոմոսեքսուալ ամուսնությունները, հաղորդում է BBC-ն: