Գերմանիայի արեւմուտքում «քնած» համարվող հրաբուխը ակտիվություն է ցուցաբերել՝ պարզել են Նեւադայի եւ Կալֆիոռնայի համալսարանի երկրաբանները, հաղորդում է PopMech-ը:

Հետազոտելով վերջին 20 տարում GPS կայանների տվյալները՝ ամերիկացի գիտնականները անոմալ տեղաշարժեր են հայտնաբերել Այֆելի շրջանում:

Երկրաբանների խոսքով՝ այդ շրջանում մակերեսը բարձրացել է տարեկան գրեթե 1 մմ-ով:

Պատճառը, հետազոտողների կարծիքով, հրաբխային ակտիվությունն է: Դա նշանակում է, որ մոտ ժամանակներս ժայթքում:

Վերջին ժայթքումը այդ շրջանում տեղի է ունեցել 13 000 տարի առաջ: