Փարիզի Էյֆելյան աշտարակը վաղվանից սկսած հինգ օր շարունակ կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդմամբ, Ֆրանսիայի իշխանությունները այդպես են որոշել ողջունել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը, որ մեկնարկում է հոկտեմբերի 7-ին` Ֆրանսիայում անցկացվող թուրքական օրերի շրջանակներում։
Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Աբդուլա Գյուլը մասնակցելու է «Ստամբուլը` դարերի միջով» ցուցահանդեսին, որն անցկացվում է Lուվրի թանգարանում:




























