Մոտ 12 երիտասարդ հայեր որոշել են հացադուլ սկսել Լոս-Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի մոտ: Այդ մասին հայտնում Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA): Երիտասարդները բողոքում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու նախաստորագրված արձանագությունների դեմ: «Սոված նստացույց արձանագրությունների դեմ» անունը կրող բողոքի գործողությունով, որ կազմակերպվել է՝ ի նշան համերաշխության Երեւանում ընթացող հացադուլի, կոչ է արվում Հայաստանի կառավարությանը «դադարեցնել արձանագրությունները կյանքի կոչելու վնասակար եւ միակողմանի գործընթացը»: Լոս Անջելեսի հայկական համայնքի բոլոր ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում գալ հյուպատոսարան եւ աջակցել հացադուլավորներին:
Հիշեցնենք, որ նմանաօրինակ հացադուլ էլ ընթանում է Երեւանում՝ Հայ հեղափոխական դաշնակցության ակտիվիստների մասնակցությամբ:




























