Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին եւ հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների հետ:

Փարիզում տեղի է ունենալու նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը: Նույն օրը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Քիշնեւ, որտեղ հոկտեմբերի 8-ին կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, ապա Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների նստաշրջանի աշխատանքներին: