Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չի էլ պատրաստվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում եւ մեկը մյուսի հետեւից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում:

Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել եւ իրավիճակը լիովին վերահսկելի է:

Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով եւ կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաեւ, որ նա գտնվելու է Հայաստանում:

Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում եւ չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»։