Այսօր գիշերը նշում են Չղջիկների գիշերը։ Հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել չղջիկների պաշտպանության խնդիրների վրա, ինչպես նաեւ ցրել նրանց շուրջ պտտվող առասպելները, որի պատճառով մարդիկ մինչ օրս վախենում են այդ կենդանիներից՝ նրանց համարելով վամպիրներ։

Իրականում չղջիկները յուրահատուկ կաթնասուններ են, որոնք իրենց կառուցվածքի շնորհիվ յուրացրել են թռիչքի արվեստը։ Առջեւի ուժեղ զարգացած վերջույթների 4 երկար մատները պահում են կենդանու թեւերը։ Երկար նեղ պոչը, հավասար երկար գլուխը նույնպես պատված են թաղանթով։ Հետին վերջույթների մատներն ազատ են, եւ դրանով չղջիկները կառչում են ճյուղերից եւ ելուստներից՝ կախվելով գլխիվայր։

Նրանք գիշերային կյանք վարում, քանի որ թույլ տեսողություն ունեն, որը հարմարեցված է միայն մթությանը։ Դրա փոխարեն նրանց մոտ լավ է զարգացած լսողությունն ու հոտառությունը, որն օգնում է որսի դուրս գալ եւ կողմնորոշվել տարածության մեջ։