Հայաստանը կբախվի հարկերի հավաքագրման խնդրի հետ: Արդեն այսօր գրանցվել է այդ ցուցանիշի 6 տոկոս անկում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այդ խնդիրը լուծելի է հավելյալ արտաքին պարտքի ներգրավման միջոցով: Նա նշեց, որ խնդիրի պատճառով նաեւ ավելանում է պետական պարտքը, որը պետք է անհանգստացնի հիմնական տնտեսության կարգավորիչներին:
Խոսելով առաջին կիսամյակում գրանցված ցուցանիշների մասին՝ Խաչատրյանը նշեց, որ դրանք կարող էին ավելի վատ լինել, եթե կառավարությունը չիրականացներ աջակցության 24-րդ ծրագիրը: Նա հիշեցրեց, որ ծրագիրն արդեն ապրիլից եւ վերջին ամիսներին սկսել է ցույց տալ իր արդյունավետությունը:





























