Նորվեգիայում հայտնաբերվել է մոտ 1100 տարվա՝ վիկինգի գերեզման զենքի ամբողջական հավաքածուով, հաղորդում է RG-ը:

Բացահայտման մասին հայտնել է Նորվեգիայի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանը:

Հետազոտողների խոսքով՝ հուղարկավորված տղամարդը մահացել է մ.թ.ա. 800-900 թվականներին: Գերեզմանը հայտնաբերվել է Վինյեր գյուղում:

Տղամարդուն հուղարկավորել են իր զենքերի հետ: Դա շատ բան է խոսում նրա կարգավիճակի մասին: Առաջին հերթին, նա եղել է ազատ մարդ եւ ֆերմեր, երկրորդ հերթին՝ զինվոր: Վիկինգների ժամանակ զինվորները ազատ մարդիկ էին, ովքեր ուներին ֆերմաներ: