Մալայզիան մինչեւ տարեվերջ երկարաձգել է օտարերկրացի զբոսաշրջիկների համար մուտքի արգելքը, հաղորդում է AP-ը:
Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասինը հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է վարակվածների թվի ավելացման մասին՝ նշելով, որ երկրում նկատվում են սպորադիկ վիրուսային կլաստերներ՝ չնայած նրան, որ երկրում իրավիճակը հսկողության տակ է:
Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն խանգարում կյանքի նորմալ ընթացքին:
Երկրի սահմանները փակ են մնում:
Վերջին տվյալներով՝ Մալայզիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 9000 մարդ, մահացել 125 մարդ:





























