Տարիներ առաջ Խուլիո Մորան փախել է իր ծնողների տնից, որպեսզի թաքուն ամուսնանա Վալդրամինե Կվինտերոսի հետ: Նրանց ընտանիքները դեմ են եղել ամուսնությունը:

Նրանք միասին են արդեն 79 տարի: Խուլիոն 110 տարեկան է, Վալդրամինեն՝ 104, գրում է The Guardian-ը:

Զույգի առողջական վիճակը լավ է, սակայն փոքր-ինչ ճնշված են, քանի որ կարոտում են իրենց թոռներին եւ երեխաներին, որոնց չեն կարողանում հանդիպել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Մինչեւ թոշակի գնալը նրանք աշխատել են որպես ուսուցիչներ մայրաքաղաք Կիտոյում:

Օգոստոսի կեսերին զույգը Գինեսի սերտիֆիկատ է ստացել: