Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը կանխատեսում է Հայաստանից ապրանքների արտահանման աճ 2-5%-ով:

Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում արտահանումը կրճատվել է 6,5%-ով՝ կազմելով 1,109 մլն դոլար:

Նա նշեց, որ ՀՀ արդյունաբերությունը աճի միտում է ցուցաբերում, ինչը կնպաստի երկրորդ կիսամյակում արտահանման աճին:

Թավադյանն ուշադրություն դարձրեց հետաքրքիր ֆենոմենի. առաջին կիսամյակում արտաքին առեւտրի կրճատման ֆոնին գրանցվել է Հայաստանից Բելառուս եւ Ղազախստանի արտահանման աճ՝ համապատասխանաբար 28.1% եւ 8.6%: Միեւնույն ժամանակ, պանդեմիայի պայմաններում դեպի Ռուսաստան արտահանման կայուն աճը կրճատվել է  19.1%-ով:

Բացի այդ, Ռուսաստանից ապրանքների ներմուծման ծավալներն առաջին կիսամյակում աճել են 18.1%-ով, ինչպես նաեւ գրանցվել է Բելառուսից ներմուծման աճ:

Թավադյանը նաեւ նշեց արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման միտումը՝ սկսած 2018 թվականից:

«Եթե 2017 թվականի սկզբին Ռուսաստանում արտահանման կառուցվածքում գերակշռել են ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, ապա արդեն 2018-ին, եւ արդեն 2019-ին արտահանումն ավելի դիվերսիֆիկացվել է, եւ դիվերսիֆիկացիան շարունակական բնույթ է կրում»,-նշեց տնտեսագետը:

Նրա գնահատմամբ՝ նման միտումները ցույց են տալիս Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի կարեւորությունը: Թավադյանի կանխատեսմամբ՝ դիվերսիֆիկացիան շարունակվում է:

«Պետք է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները արտահանման հետագա աճն ապահովելու համար»,-հավելեց նա: