Հայաստանում մայիսի 18-19-ը մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 19 դեպքից՝ 12-ը, կողոպուտի 3 դեպքից՝ 1-ը, խարդախության 3 դեպքից` 2-ը, իսկ խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության եւ խուլիգանության 1-ական դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 6 պատահար, որից 3-ը՝ վրաերթ. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























