Իտալիայի առափնյա պահակախումբը օգնություն է ցուցաբերել Միջերկրական ծովում խցանված փրկարար նավի մեջ մնացած միգրանտներին։ Նավը պատկանում է բրիտանացի նկարիչ Բենքսիին, հայտնում է Association Press-ը:

Առնվազն 49 առավել խոցելի փրկվածները առափնյա պահակախմբի կողմից վերցվել են «Լուիզ-Միշել» նավից՝ 12 ժամ անց այն բանից հետո, երբ նավի ղեկավարությանը օգնության համար դիմել է տերբեր ատյանների:

Նավի վրա եղել է 219 մարդ, այդ թվում՝ նավի կողքին փրկարար լաստի վրա 33 մարդ եւ մեկ դիակ:

Նավը շաբաթ առավոտյան խրվել-մնացել էր Մալթայի ափերի մոտ: