Հնագետները Պերուի հարավում՝ անկենդան տարածքում, հայտնաբերել են քարացած անտառի մնացորդներ։ Ծառերը թաղված էին հրաբխերի մոխրի տակ շուրջ 10 մլն տարի առաջ։ Գտածոյի նկարագրությունը հրապարակվել է Science Advances գիտական պարբերականում։
Հնագետներն ասում են, որ իրենց բացահայտումը վկայում է, որ տարածքի բարձրությունն, ինչպես նաեւ բուսականության տեսակը շատ կարճ ժամանակահատվածում կտրուկ փոփոխվել է։ Դա հաստատում է հայտնի տեսությունը, որ տեկտոնիկ բարձունքներն այդ տարածքում առաջացել են շատ արագ եւ կարճ ժայթքումների տեսքով։
Որպես կանոն՝ հնագույն բուսականությունը պահպանվում է տերեւների կամ ծառերի բների քարացած հետքերի տեսքով։ Շատ հազվադեպ են գիտնականները հայտնաբերում «անտառներ», որոնցում պահպանվում են ծառերի քարացած բները եւ դրանց արմատներն ամբողջովին, գրում է ՄԿ-ը։





























