Գերմանիայի արեւելքում արգելել են լողալ Ունստրուտ գետում, երբ տարածվել են հաղորդագրություններ դրանում կոկորդիլոսի մասին, հաղորդում է Associated Press-ը։

Բեռլինից շուրջ 185 կմ հարավ-արեւելքում գտնվող Բուրգենլանդ շրջանի իշխանությունները հայտնել են, որ գետում լողալու արգելքն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 6-ը։

Ընդ որում՝ նշվում է, որ սողունի ինտենսիվ որոնումները գետում դեռեւս ապարդյուն են։

Շրջանի բնակիչներին, նավերով երթեւեկող անձանց, հեծանվորդներին, գետի հարեւանությամբ անցնող մարդկանց խնդրել են տեղեկացնել իշխանություններին այն ամենի մասին, ինչ նրանք կնկատեն այդ տեղեկատվության կապակցությամբ։

Բանն այն է, որ կոկորդիլոսներ չեն բնակվում Գերմանիայում կամ Եվրոպայի ցանկացած այլ տարածքում։