Աշխարհի տարբեր հատվածներում հաստատված անբարենպաստ եղանակի պատճառով միջազգային շուկայում թանկացել է ցորենը: Ենթադրվում է, մասնավորապես, որ ցորենի բերքի զգալի անկում տեղի կունենա Արեւմտյան Եվրոպայում` Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Բացի այդ` ԱՄՆ գյուղատնտեսական շրջաններում ներկայում գերխոնավ եղանակ է, ինչի հետեւանքով ցանքերի մի մասը հայտնվել է ջրի տակ:
Չիկագոյի բորսայում փափուկ ցորենը երեկ` մայիսի 18-ին վաճառվել է 300 դոլարով`մոտ 11 տոկոսով ավելի թանկ, քան մեկ շաբաթ առաջ:
Գնային ցնցում է ապրել նաեւ Եվրոպան` Փարիզի MATIF բորսայում ցորենի տոննայի արժեքը հասել է մինչեւ 342 դոլարի, ինչը վերջին 2 ամսում ամենաբարձր մակարդակն է:




























