Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 17 դեպք եւ 19 ասիմպտոմատիկ կրող, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Ըստ կոմիտեի տվյալների` կորոնավիրուսի բոլոր նոր դեպքերը ներկրված են:

Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում երկրում  COVID-19-ից մահվան նոր դեպքեր չեն գրանցվել: