Հայաստանում որոշվել է «Միջազգային բանակային խաղեր-2020»-ի շրջանակում «Խաղաղության մարտիկ» մրցույթի լավագույն դիպուկահարը Ռուսաստանից :

Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, «Դիպուկահար» մրցույթի կրակային պատրաստության փուլը նախատեսել է հետեւյալ պայմանների պահպանում՝ փամփուշտների քանակը պետք է լիներ 15, լիցքավորվել են յուրաքանչյուր պահունակում 5-ական փամփուշտով, կրակելու համար դիրքը՝ առաջին ցուցադրության ժամանակ՝ պառկած, երկրորդի ժամանակ՝ ծնկի իջած եւ երրորդի ժամանակ՝ կանգնած: Վարժությունը կատարվել է յուրաքանչյուր դիրքից 5 կրակոցի արձակմամբ:

Արդյունքների ամփոփումից հետո ՌԴ-ից տղամարդկանց եւ կանանց թիմը հաղթանակ է տարել, երկրորդ տեղում է հայտնվել Բելառուսից թիմը, եւ երրորդ տեղում՝ Հայաստանից մարզիկները:

Մրցույթն անցկացվում է սանիտարահակահամաճարակաբանական բոլոր միջոցառումների կիրառմամբ:

Սեպտեմբերի 2-ին կկայանա «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի հաղթողների պարգեւատրման արարողությունը, ինչպես նաեւ գալա համերգ հայկական էստրադայի աստղերի եւ ՀՀ ՊՆ երգի ու պար համույթի մասնակցությամբ: