Բրազիլիայի ոստիկանությունը համազգային խոշոր գործողության շրջանակներում, որին մասնակցում են ավելի քան 1000 սպաներ, պահանջում է ձերբակալել ավելի քան 400 մարդու, որոնք կապված են հանցավոր խմբավորումների հետ:
Ըստ դաշնային ոստիկանության՝ ձերբակալվածներին փողերի լվացման, թմրանյութերի առեւտրի եւ բանտերից հանցավոր կազմակերպություններին ղեկավարելու մեղադրանքներ կառաջադրվեն, հաղորդում է Reuters-ը:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հիմնական թիրախը բրազիլական First Capital Command ավազակախումբն է՝ երկրում ամենամեծն ու ամենահզորը, որը հայտնի է PCC հապավումով:
Ոստիկանության տվյալներով՝ 19 նահանգներում եւ Դաշնային շրջանում կայացվել է 422 ձերբակալման եւ 201 խուզարկության ու առգրավման որոշում, իսկ մինչեւ 252 միլիոն ռեալի (46 միլիոն դոլար) ակտիվներ սառեցվել են:
Հանցավոր կազմակերպությանը պատկանելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ փողերի լվացման մեղադրանքները սպառնում են մինչեւ 28 տարվա ազատազրկմամբ:
Երկար ժամանակ համարվելով կոկաին սպառող երկիր՝ Բրազիլիան վերջին տարիներին դարձել է Եվրոպայի հիմնական մատակարարներից մեկը:





























