ԱԷԿ-ի վերազինումը մտադիր ենք իրականացնել բյուջետային միջոցներով: Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, որ հունիսին ՀՀ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Մոսկվան եւ Երեւանը կշարունակեն քննարկել Մեծամորի ԱԷԿ-ի արդականացման համար վարկի երկարաձգման մասին հարցը:

«Այդ առումով նոր վարկերի հնարավորությունը դիտարկվում է հաշվի առնելով այն, որ մենք դա անում ենք մեր սեփական ռեսուրսների հաշվին: Քննարկումներ ընթանում են: Մեր երկու պետությունները որոշակի հետաքրքրություն, խորը հարաբերություններ եւ պայմանավորվելու ներուժ ունեն»,-նշել է Մնացականյանը: