Պակիստանն արգելափակել է Tinder-ի եւ ծանոթությունների մի քանի այլ հավելվածների հասանելիությունը «անպարկեշտ» կոնտենտի պատճառով, հաղորդում է AFP-ը:

Պակիստանի էլեկտրակապի վարչությունը հայտարարել է, որ արգելքը սահմանվել է «անպարկեշտ եւ անբարոյական բովանդակության բացասական հետեւանքների» պատճառով:

Անցած շաբաթ վարչությունը YouTube-ից պահանջել է անպահաղ արգելափակել բոլոր տեսանյութերի հասանելիությունը, որոնք նա անցանկալի է համարել:

Պահանջը քննադատել են իրավապաշտպանները, որոնք մտավախություն ունեն, որ ԶԼՄ-ներն ու համացանցը կգտնվեն մշտական հսկողության եւ գրաքննության տակ:

Հուլիսին իշխանությունները վերջին զգուշացնումն են արել չինական TikTok հավելվածին՝ կոչ անելով ֆիլտրել ցանկացած անպարկեշտ կոնտենտ: