Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է գերմանական իշխանությունների` «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունն ավարտին հասցնելու վճռականությունը: Համապատասխան հայտարարությունը նա արել է Մեքլենբուրգ-Առաջնային Պոմերիանիա հողում Գերմանիայի հյուսիս-արեւելքում գտնվող իր ընտրատարածք կատարած այցի ժամանակ, որտեղից նա 1990 թվականից ընտրվում է Բունդեսթագում, հայտնում է DW-ն:
Այս կերպ Մերկելն արձագանքել է ամերիկացի երեք սենատորի սպառնալիքին ՝ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Մեքլենբուրգ-Առաջնային Պոմերանիայում գործող ձեռնարկությունների դեմ, ինչպիսին է Մուքրան նավահանգիստը, եթե դրանք աջակցեն «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը: «Մենք կարծում ենք, որ այդ արտատարածքային պատժամիջոցները, որոնք տարածվում են ԱՄՆ սահմաններից այն կողմ, անօրինական են»,- ասել է Մերկելը:
Մերկելն առաջին անգամ է այցելել իր ընտրատարածք կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր: Նա հանդիպումներ է ունեցել բժշկական եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ եւ հայտարարել է, որ համավարակի հետագա ընթացքը առաջնահերթությունների սահմանում է պահանջում: «Տնտեսությունը պետք է շարունակի աշխատել այնքան, որքան դա հնարավոր է»,- շեշտել է նա:





























