Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը հայտարարել է, որ վերականգնել է Սինինատ Վոնգվաջիրապակդիի կոնսորտի տիտղոսը, ով զրկվել էր տիտղոսից անցած տարի, գրում է South China Morning Post-ը:

Նախկին թագավորական թիկնապահ Սինիտատը, հայտնի նաեւ որպես «Կոյի», զրկվել է թագավորական կոնսորտի տիտղոսից 2019 թվականի հուլիսին թագավորի 67-ամյակին:

Կոնսորտի կարգավիճակը որպես կանոն շնորհվում է գործող միապետի ուղեկցորդին կամ ուղեկցորդուհուն: Վերջին հարյուր տարում Սինինատը դարձել է առաջինը, ում այն շնորհվել է:

Սակայն մի քանի ամիս անց թագավորը 34-ամյա ֆավորիտուհուն զրկել է բոլոր տիտղոսներից «անհավատարմություն եւ ակնհայտ ամբիցիաների» պատճառով, նա հավակնում էր Սուտիդա թագուհու կարգավիճակին:

Royal Gazette-ի համաձայն՝ որոշումն ընդունվել է, որպեսզի նվազեցվի թագավորական ընտանիքում լարվածությունն ու պոտենցիալ խնդիրները:

Պատմականորեն Թաիլանդի թագավորների մոտ կոնսորտների առկայությունն ու պոլիգամիան նպաստել է Թաիլանդի տարբեր գավառների ազդեցիկ ընտանիքների հետ միապետերի հարաբերությունների ամրապնդմանը:

Վերջին անգամ թագավորը պաշտոնական կոնսորտի է նշանակել 1920 թվականին: Երբ 1932 թվականին Թաիլանդը սահմանադրական միապետություն դարձավ, այդ տիտղոսը դադարեց գործել:

Սինինատը ծնվել է 1985 թվականին Թաիլանդի հյուսիսում, աշխատել է որպես բուժքույր: Վաջիրալոնգկորնի հետ հարաբերությունները կտրուկ փոխել են նրա կյանքը:

Նա սկսել է աշխատել որպես թիկնապահ, օդաչու, պարաշյուտիստ , ինչպես նաեւ գեներալ-մայորի կոչում ստացել:

Կոնսորտի տիտղոսը ստացել է 34 տարի առաջ: