Կիեւի մարզում Հայաստանի մի խումբ քաղաքացիներ խանութից բանկային տերմինալ են գողացել` 100.000 գրիվենով: Ըստ Կիեւի շրջանի ոստիկանության արտաքին կապերի բաժնից, չարամիտները բերման են ենթարկվել, դեպքի մասին զեկուցվել է Ուկրաինայի ԱԳՆ-ին եւ Հայաստանի դեսպանատանը, հայտնում է Korrespondent.net-ը:

Իրավապահների տվյալներով` հանցագործները գիշերը կոտրել են մթերային խանութի մետաղապլաստե դռները եւ գողացել են տերմինալը, որի մեջ մոտ 100.000 գրիվեն կար: Նրանք այրել են տերմինալը եւ նետել անտառի մեջ:

Նրանք ձերբակալվել են Կիեւի երկաթուղային կայարանում: Պարզվել է, որ նրանք հինգ օտարերկրացիներ են, ովքեր ժամանակավորապես բնակվում են Ուկրաինայի տարբեր մարզերում: Հաստատվել է, որ նրանք բաժանել են գողացված փողերը եւ փոխանցել իրենց կանանց բանկային քարտերին:

Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի համաձան: Նրանցից առգրավվել են իրեղեն ապացույցներ` բանկային քարտեր եւ օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենա, որով տղամարդիկ կատարել են հանցագործությունը:

Ձերբակալվածները գտնվում են ժամանակավոր պահման վայրում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի քրեական օրենսգրքի «գողություն» հոդվածով: