Տաջիկստանի իշխող Ժողովրդա-ժողովրդավարական կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի թեկնածությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տաջիկստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 11-ին:

Գործող նախագահի թեկնածությունն առաջադրել են նաեւ Տաջիկստանի անկախ արհմիությունների ֆեդերացիան եւ Տաջիկստանի երիտասարդության միությունը: