ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կարող է կիրառել միայն այն բանից հետո, երբ հետաքննությունը պարզի, թե ով է պատասխանատու ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման համար, որն, ըստ Գերմանիայի, իրականացվել է նյարդապարալիտիկ նյութի օգտագործման միջոցով: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը, հայտնում է Reuters-ը:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Փիթեր Սթանոն ասել է, որ Նավալնու գործով հետաքննություն դեռեւս չի ընթանում, որ Ռուսաստանը պետք է անկախ հետաքննություն անցկացնի՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, եւ որ դաշինքի հետագա արձագանքը կախված կլինի Մոսկվայի առաջիկա քայլերից:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Նավալնու թունավորումը անվանել է «ստոր ու վախկոտ գործողություն», իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այն «տագնապ է առաջացնում»: