Չինաստանն «անհրաժեշտ եւ պատշաճ» պատասխան կտա իր դիվանագետների նկատմամբ ԱՄՆ նոր սահմանափակումներին: Այս մասին հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է AFP-ը:

ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունինը զգուշացրել է, որ Չինաստանը պատասխան կտա իր դիվանագետների նկատմամբ կոշտ սահմանափակումներին:

Նրա խոսքով՝ դրանք միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի կոպտագույն խախտում են:

Վաշինգտոնի սահմանած վերջին միջոցները նշանակում են, որ ԱՄՆ-ում չինացի դիվանագետները պետք է թույլտվություն ստանան ավելի քան 50 մարդու մասնակցության ցանկացած մշակութային միջոցառում անցկացնելու համար: