Ոստիկանության Գյումրիի բաժնում մայիսի 19-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Տերյան եւ Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 51-ամյա Սմբատ Կ.-ի վարած «ՎԱԶ-2106» եւ 61-ամյա Սերգեյ Խ.-ի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Սմբատ Կ.-ն եւ նրա 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























