Մեկ մարդ է զոհվել, 3-ը վիրավոր է Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, գրում են վրացական ԶԼՄ-ները:

Նախնական տեղեկություններով՝ «Դեժավյու» ակումբի շենքում, որտեղ վերանորոգում է ընթացել, թթվածնային բալոն է պայթել: Դեպքի վայր է մեկնել շտապօգնությունը, սակայն մեկ մարդ արդեն մահացած է եղել: Տուժել է 3 մարդ, նրանցից մեկը ակումբի մենեջերն է, ում վիճակը ծանրէ:

Տեղում աշխատում են հրշեջափրկարարական բրիգադներն ու ոստիկանությունը, Կոստավա փողոցը փակ է: