Բունդեսվերի դեղագիտության եւ տոքսիկագիտության ինստիտուտի մասնագետները Ալեքսեյ Նավալնու արյան, մեզի եւ մաշկի վրա «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել, դրանք հայտնաբերվել են նաեւ շշի վրա, որը եղել է Նավալնու մոտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անալիզների արդյունքները ներկայացվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ փոխկանցլեր Օլաֆ Շոլցի խորհրդակցության ժամանակ: Անալիզները ներկայացրել են ԱԳՆ ղեկավար Հայոկ Մաասը, ՆԳՆ ղեկավար Հորստ Զեեհոֆերը, արդարադատության նախարար Քրիստինա Լամբրեխտը, պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը, հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող Հելգե Բրաունը:





























