Ոստիկանները ձերբակալել են Երեւանի Խուդյակովի փողոցում շենքերից մեկի բակում ինքնաձիգից կրակոցներ է արձակած երիտասարդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 13-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության  Ավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գիշերը Ավանի 7-րդ փողոցի բնակիչ ոմն Արմեն Խուդյակովի փողոցի թիվ 84/4 շենքի բակում իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաձիգի կրակված 7 պարկուճ:

Պարզվել է, որ «ոմն Արմենը» 32-ամյա Արմեն Պ.-ն է. նա մայիսի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկաններին է ներկայացրել «ԱԿՍՈՒ» տիպի ինքնաձիգը:

Ինքնաձիգն ու կրակված պարկուճներն ուղարկվել են փորձաքննության:

Արմեն Պ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: