Սաքսոնիայի վարչապետ Միխայել Կրեչմերը կոչ է արել չսրել Ալեքսեյ Նավալնու գործի շուրջ իրավիճակը: Նրա խոսքով՝ նախ պետք է հետաքննություն անցկացնել, հաղորդում է DPA-ն:
«Մեզ պետք չէ իրավիճակի սրում, մեզ պետք են հանգամանալիզ եւ ռացիոնալ գործողություններ: Նավալնու հետ տեղի ունեցածը հանցագործություն է, որը պետք է հետաքննվի: Սակայն նախ պետք է լինի հետաքննություն, ապա՝ քննադատություն»,-ասել է նա:
Վերջին օրերին Գերմանիայում առաջարկում են դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականցումը Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























