Թուրքիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլկադիր Մաշարիպովին, ով ահաբեկչություն էր իրականացրել 2017-ին Ստամբուլի գիշերային ակումբում, փոխանցում է BBC-ն:
Մաշարիպովը դատապարտվել է ազատազրկման 40 ցմահ ժամկետի:
Ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2017-ին` Ամանորից մի քանի րոպե առաջ:
Գիշերային ակումբում տեղի ունեցած կրակոցների արդյունքում 39 մարդ էր զոհվել, 79 մարդ վիրավորվել էր:
Մաշարիպովը ցմահ ազատազրկման է դատապարտվել «Դիտավորյալ սպանություն» եւ «Սահմանադրության խախտում» հոդվածներով: Բացի այդ, նա զրկվել է վաղաժամկետ ազատման իրավունքից:
Նա նաեւ լրացուցիչ 1.368 տարվա ազատազրկում է ստացել հարձակման 79 տուժածի սպանության փորձի, ինչպես նաեւ զենքի ապօրինի պահման համար:




























