Չինաստանը պատժամիջոցներ կկիրառի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ, որոնք այցելում են Թայվան, եւ ամերիկյան ընկերությունների հանդեպ, որոնց հետ նրանք կապված են: Այս մասին Twitter-ում գրել է Global Times-ի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:
Նրա խոսքերով՝ նրանց, ում առնչվում են պատժամիջոցները, կարգելվի մուտք գործել մայրցամաքային Չինաստան, իսկ ամերիկյան ընկերությունները, որոնց դա վերաբերում է, կկորցնեն հասանելիությունը մայրցամաքային չինական շուկային, հայտնում է Reuters-ը:





























