Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարինջա գյուղին հարակից սարերում այսօր` սեպտեմբերի 8-ին, ժամը 16։23-ից այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկում է մոտ 200 հա խոտածածկ տարածք։




























