Սերբիան դադարեցրել է Ռուսաստանի հետ բոլոր արտասահմանյան զորավարժությունները Բելառուսում՝ պատճառաբանելով Եվրամիության ճնշումը, հաղորդում է AP-ը:
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինն ասել է, որ կառավարության որոշումը կայացվել է ԵՄ-ի կողմից հսկայական ճնշման պայմաններում:
Սերբական զորքերը սեպտեմբերի 10-ից Բելառուսում սկսված հնգօրյա զորավարժությունների ընթացքում պետք է միանային ռուսական եւ բելառուսական ուժերին:
Վուլինն ասել է, որ բոլոր, ներառյալ ՆԱՏՕ-ի ուժերի հետ զորավարժությունները, դադարեցվել են 6 ամսով: Նրա խոսքերով՝ Եվրամիության «ճնշումը» ԵՄ «հիստերիայի» եւ «մեր երկրի վրա ուժեղացող (արեւմտյան) հարձակումների» մի մասն է։





























