WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման մասին գործի լսումները հետաձգվել են իրավաբաններից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Դատավոր Վանեսա Բարեյցերը հետաձգել է լսումները մինչեւ երկուշաբթի:

Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում սկսվել են ԱՄՆ-ին Ասանժի արտահանձնման մասին լսումները: