Կինը, որը հաղթել է Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ Երկրորդի հայրությունը ճանաչելու վերաբերյալ 7-ամյա դատավարության արդյունքում, մեկ ամիս հետո կտեղեկանա դատարանի որոշմանն այն մասին՝ արդյոք Բելգիայի արքայադստեր տիտղոսի իրավունք կստանա՞ հոր ցանկությանը հակառակ, հայտնում է The Guardian-ը։ 

52-ամյա նկարիչ եւ քանդակագործ Դելֆին Բոելը պահանջում է ճանաչել հոր՝ Սաքսեն-Կոբուրգի ազգանունը կրելու իր իրավունքը։

Դատարանն իր որոշումը կհրապարակի հոկտեմբերի 29-ին։

Անցյալ տարվա հունվարին դատարանը 86-ամյա թագավոր Ալբերտին պարտավորեցրել էր ճանաչել հայրությունը։

Բոելն այս իրավունքի համար պայքարել է ավելի քան 20 տարի, սակայն նախկինում նրա բոլոր խնդրանքները մերժվում էին։

Նա հայրության վերաբերյալ վերջին հայցը ներկայացրել էր 2013 թվականի հունիսին, եւ Բելգիայի նախկին թագավորը ստիպված էր հանձնել ԴՆԹ թեստի անալիզ, որպեսզի խուսափեր թեստի հրաժարվելու ամեն օրվա համար 5 հազար եվրո տուգանքի վճարումից։