Գերմանիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի քննության համար իրավաբանական օգնություն ցուցաբերելու մասին Մոսկվայի խնդրանքին, հաղորդում է AP-ը՝ հղում անելով պաշտոնական անձանց:

Բեռլինի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ իրեն է հանձնարարվել Ռուսաստանին իրավաբանական աջակցություն ցուցաբերելը:

Գերմանիայի կառավարության ներկայացոցւիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է, որ կառավարությունըքայլեր է ձեռնարկել Նավալնու գործի մասին ապացույցների գաղտնիությունը ապահովելու համար:

«Ռուսաստանն ունի բավարար միջոցներ, որպեսզի հետաքննություն անցկացնի»,-ասել է Զայբերտը: