Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն առնվազն 100 միլիոն դոլար է հատկացնում` Ֆլորիդայում Զո Բայդենի նախագահական քարոզարշավին օգնելու համար, հայտնում է AP-ն:

Քարոզարշավի ավարտին Բլումբերգի կանխիկ դրամի ներարկումն արտացոլում է դեմոկրատների մտահոգությունները նահանգում կոշտ մրցավազքի կապակցությամբ, որը նախագահ Դոնալդ Թրամփի համար առաջնային խնդիր է:

Ֆլորիդայում Բայդենի հաղթանակը զգալի կերպով կդժվարացներ Թրամփի համար անհրաժեշտ 270 ընտրողի ձայներ ստանալը:

Անցյալ տարվա վերջին միլիարդատեր Բլումբերգը Դեմոկրատական ​​կուսակցությունից անձամբ է մասնակցել նախագահական մրցավազքին` Բայդենի ուժեղ կողմերի հետ կապված մտավախությունների ֆոնին: Չնայած Բլումբեգը 1 միլիարդ դոլար էր ծախսել իր քարոզարշավի վրա, մարտին նա հրաժարվեց դրանից` աջակցելով Բայդենին:

Բլումբերգի խորհրդականն ասել է, որ գումարի մեծ մասը կուղղվի հեռուստատեսությանը եւ թվային գովազդին: