Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 13-ին, ժամը 20։28-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին` Մասիս քաղաք տանող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ժորա Խ., ծնված 1985 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ժորա Խ.-ն եւ ուղեւոր Լեւոն Ե․-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: