Pfizer ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլան հայտարարել է, որ ամերիկացիների համար «հավանական սցենար» է մինչեւ Նոր տարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալը, եթե կառավարության կարգավորիչները հաստատեն դրա անվտանգությունն ու արդյունավետությունը, հաղորդում է Fox News-ը:
«Չեմ կարող ասել, թե ինչ կանի FDA-ն, բայց կարծում եմ, որ սա հավանական սցենար է, եւ մենք պատրաստվում ենք դրան»,- CBS հեռուստաալիքի եթերում ասել է Բուրլան:
«Մենք արդեն սկսել ենք արտադրությունը եւ արդեն արտադրել ենք հարյուր հազարավոր դոզաներ, պարզապես որպեսզի պատրաստ լինենք Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչության եւ խորհրդատվական հանձնաժողովի լավ գնահատականին»,- ասել է նա:
Չնայած, ըստ ընկերության ղեկավարի, արդյունքները ցույց են տալիս, որ պատվաստանյութի արդյունավետության բարձր հավանականությունը հոկտեմբերի վերջին կլինի, տարեվերջին հատկացումը, ի վերջո, կախված է նրանից, թե արդյոք պետական կարգավորիչները կարտոնագրեն դեղամիջոցը մինչեւ տարեվերջ, թե ոչ:
Հավանական պատվաստանյութը մշակվում է BioNTech-ի հետ համատեղ, այն մոտենում է կլինիկական փորձարկումների 3-րդ փուլին եւ, հավանաբար, հաջորդ շաբաթ կսկսվեն 30 000 մարդու մասնակցությամբ դրա փորձարկումները:




























