Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը արձագանքել է այն տեղեկատվությանը, թե ամերիկացի նկարիչ Դեւիդ Դատունան ցանկանում է գնել Վլադիմիր Լենինի մարմինը եւ տեղափոխել այն ԱՄՆ-ում նոր տարածք, որպեսզի Վաշինգտոնում դամբարանի կրկնօրինակը կառուցի՝ հատուկ առաջնորդի համար:

«Սրանք սուրբ բաներ են, հայրենիքը, պատմությունը, առաջնորդներին չեն վաճառում: Միայն դավաճաններն են վաճառում»,- ԿԿ առաջնորդի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

«Նրանք իրենց առաջնորդների արձանները քանդեցին, Կոլումբոսի գլուխը հանեցին, ամբողջովին խելագարվել են»,- հավելել է Գենադի Զյուգանովը: