ԱՄՆ կառավարությունը չորեքշաբթի նախանշել է անվտանգ եւ արդյունավետ դեղամիջոց մշակելու դեպքում ամերիկացիներին COVID-19-ի դեմ անվճար պատվաստանյութ տրամադրելու ծրագիրը, հաղորդում է Associated Press-ը:

Կոնգրեսին ներկայացրած զեկույցում առողջապահության պետական գերատեսչությունը եւ պաշտպանության նախարարությունը նախանշել են պատվաստումների համալիր ծրագրեր, որոնք պետք է աստիճանաբար սկսվեն այս տարվա հունվարին կամ նույնիսկ այս տարվա վերջին, եւ հասանելի լինեն բոլոր ամերիկացիներին:

Պատվաստանյութի տարածման գործում կըդգրկվի Պենտագոնը, սակայն պատվաստումները կկատարեն առողջապահական ոլորտի քաղաքացիական ծառայողները: